168.am-ը գրում է.
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է բուհերի ուսխորհուրդների ներկայացուցիչների հետ և ներկայացրել Երևանի քաղաքապետարանի դիրքորոշումն ու մոտեցումները մայրաքաղաքի տրանսպորտի ոլորտին և ուղևորափոխադրումների վարձավճարին առնչվող հարցերի վերաբերյալ։ «Վերջին օրերին ուշիուշով հետևել եմ տրանսպորտի ուղեվարձի բարձրացման շուրջ ծավալվող իրադարձություններին և, պետք է ասեմ, որ հատկապես երիտասարդությունը բավական ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունի»,- նշել է քաղաքապետը։ Քաղաքապետն ուսանողներին է ներկայացրել հասարակական տրանսպորտի՝ տարիներով չփոփոխված սակագինը վերանայելու անհրաժեշտության պատճառները և հիմնավորումները՝ ընդգծելով, որ ներկայացված սակագինը հնարավորինս հավասարեցվել է տրանսպորտի ծախսատարությանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ