Զավեշտ այն է, որ Նիկոլի Բատկային ուղղված շնորհավորանքը շատ ծանր է ընդունվում իշխանամետ որոշ շրջանակների կողմից, որոնք, որքան հասկանում եմ, շվարած են...
Ես ոչ միայն սպասում էի այդ շնորհավորանքին, այլև շատ զարմացա, որ այն մի փոքր հապաղեց...
Այո՛, ոչ մի տարօրինակ բան տեղի չի ունեցել... Նիկոլը, ով ծպտյալ ֆաշիստ է, արել է այն, ինչ պետք է աներ՝ շնորհավորել է իր պես բռնապետ Բատկային, ով 26 տարի ղեկավարում է Բելառուսը...
Ի դեպ, չմոառանամ ասել, որ Բատկան նաև աչքի է ընկնում իր հակահայ գործունեությամբ և հռետորաբանությամբ...
Հ.Գ. Զավեշտալի է, երբ Նիկոլի իշխանության փայատեր լիբերալները, չտեսնելով Փաշինյանի ներքաղաքական հակաժողովրդական և բացահայտ բռնապետական կառավարման մեթոդները, շատ են զարմանում նրա բռնապետամետ արտաքին քաղաքական դրսևորումներից... Չեմ զարմանա, եթե մի օր Նիկոլն ու Բատկան գնան Փհենյան՝ Կիմ Չեն Ընի տարեդարձին...
Ինչպես ասում են՝ "Фашист фашиста видит из далека"...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել