Pastinfo.am-ը գրում է․

Մինսկում քաղաքի կենտրոնում օմոնի հետ ցուցարարների բախման հետեւանքով կան առաջին վիրավորները: Այս մասին հայտնում է «Sputnik Բելառուսը»։

«Մինսկ - հերոս քաղաք» կոթողի մոտ արնաթաթախ մարդիկ են երեւում, նրանց օգնություն են ցույց տալիս եւ վիրակապներ դնում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուժայինները Մինսկում ցուցարարների դեմ լուսաձայնային նռնակներ են կիրառում: Տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ:

Ամբողջ Բելառուսում բողոքի ակցիաներ են ընթանում։ Ընդդիմության կողմնակիցները չեն հավատում նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյի հաղթանակին, որը, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների ավելի քան 81 տոկոսը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել