Վրաստանի Հանրապետության Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհին` Ատլիովսկի գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, այսօր ժամը 10.56-ին:

<<Տոյոտա>> մակնիշի 26 OS 919 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել: Վթարի պատճառով Նինոծմինդա շրջանի բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ քաղաքացիներ` 2009 թ. ծնված Լիլի Կարապետյանը,1989 թ. ծնված Հրայր Դավթյանը և 2001 թ. ծնված Ռուզան Կարապետյանը, նրանց առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծանր, իսկ 2004 թ. ծնված Մարի Կարապետյանի առողջական վիճակը՝ծայրահեղ ծանր  և  առաջացել է անհրաժեշտություն շտապ տեղափոխելու Հայաստանի Հանրապետություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել