Գրիշա Թամրազյանը, որը, լինելով Հայաստանի բարձրագույն կրթության ամենաբարձր պաշտոնյան, միայն Դիանա Գալոյանին հովանավորելու աղմուկից հետո հայտնի դարձավ, որոշել է, որ այժմ երկարատև արձակուրդ գնալու ժամանակն է:

Բարձրագույն կրթության բարձրագույն պաշտոնյան շուրջ մեկ ամսով արձակուրդի է մեկնել և մինչև սեպտեմբեր բացակայելու է, երբ իր ոլորտում և իր անձի շուրջ ձևավորվել է հետևյալ վիճակը․

▪️ Փոխնախարար Գրիշա Թամրազյանի կողմից ՀՊՏՀ ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանին հովանավորելու և ապօրինություններ կատարելու առնչությամբ վարչապետի հանձնարարությամբ Կառավարության աշխատակազմում ծառայողական քննություն է սկսվել և ընթացքի մեջ է:
▪️ Ամենամեծ համալսարանում՝ ԵՊՀ-ում, քաոս է, որովհետև հոգաբարձուների խորհուրդն արդեն 5 ամիս գոյություն չունի, որը պետք է ռեկտոր ընտրեր:
▪️ Տնտեսագիտական համալսարանում իսկական կոլապս է, որովհետև ռեկտորի ընտրությունները տեղի են ունեցել օրենքի բազմաթիվ խախտումներով, որի արդյունքները Կառավարությունն իրավունք չունի հաստատելու, իսկ գործը քննվում է դատարանում:
▪️ Ընդունելության քննությունները ձախողվել են, մի քանի հարյուր ուսանողների իրավունքները խախտվել են, որովհետև քննությունների կարգը և ցանկը հակասել են օրենքներին, իսկ կարգը անվավեր ճանաչելու գործն այժմ դատարանում է:
▪️ Վերջին երկու տարվա ընթացքում կատարվել են բազմաթիվ իրավախախտումներ, որոնց հետևանքով բարձրագույն կրթության ոլորտը մահամերձ վիճակում է:

Կա 2 տարբերակ. կա՛մ աղմկահարույց դեպքերի զարգացումներից փախուստի մի ձև է նախարարի համաձայնությամբ, կա՛մ Հայաստանի ապագան հետևողականորեն կործանելու համար ոլորտից գաղափար չունեցող փոխնախարարը հանգստի կարիք է ունեցել, որ նոր եռանդով շարունակի իր սև գործը:

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան
Մխիթար Հայրապետյան / Mkhitar Hayrapetyan
ՀՀ կառավարություն
Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել