Ermenihaber.am-ը գրում է․

Նախօրեին Հունաստանն ու Եգիպտոսը Միջերկրական ծովի արևելյանմասում իրավասության գոտիների սահմանազատման պայմանագիր են կնքել։ Պայմանագիրը, որը կողմերին թույյլ է տալիս նաև սահմանազատված գոտիները բացառիկ տնտեսական գոտի հայտարարել, առաջացրել է Թուրքիայի կոշտ հակազդեցությունը։ 

Անկարայի հակազդեցությունը պայմանավորված է նրանով, որ Կահիրեն ու Աթենքն այս պայամանգիրը փաստացի հակադրում են 2019-ի նոյեմբերին Թուրքիայի ու Լիբիայի միջև կնքված նմանատիպ սահմանազատման պայմանագրին, որը չի ճանաչել Հունաստանը՝ հայտարարելով, որ դրանով Անկարան ոտնձգություն է անում հունական կղզիների տարածքային ջրերի նկատմամբ։

Երեկ՝ օգոստոսի 6-ին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, արձագանքելով հույն-եգիպտական համաձայնագրի կնքմանը, հայտարարել է, որ դա իրենց համար առոչինչ է, և Անկարան չի ճանաչելու այդ պայմանագիրը։

«Մենք թե՛ սեղանի վրա, և թե՛ գործնականում ցույց կտանք, որ դա մեզ համար առոչինչ է»,- ասել է Չավուշօղլուն՝ պնդելով, որ այդ պայմանագիրը «խախտում է Թուրքիայի ու Լիբիայի մայրցամաքային շելֆը (ծանծաղուտ)»։

Այսօր էլ Թուրքիան հայտարարել է Միջերկրական ծովում օգոստոսի 10-11-ը մարտական կրակով ուսումնավարժանքներ իրականացնելու մասին, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը զետեղված է Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ուժերի կայքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել