Հղիությունն ու ծննդաբերությունը ամենահետաքրքիր, շատ քննարկվող և ամենատարածված թեմաներից են: Դրանք հետաքրքիր են բոլորն: Կան երկրներ, որտեղ տարբեր սովորույթներ կան՝ նվիրված հղիությանն ու ծննդաբերությանը:

Աֆրիկա

Աֆրիկյան շատ ցեղերում անպտուղ կինը համարվում է կախարդ, որը կարող է դժբախտություն բերել մնացած բնակիչներին, օրինակ՝ քաղց: Հետևաբար այդպիսի կինը վտարվում է գյուղից կամ վերադարձվում է ծնողներին: Բայց ամենուրեք չէ, որ այդպես է:

Ռուանդայի ցեղի կանանց, ովքեր երեխա չեն կարողանում ունենալ, չեն վտարում կամ էլ կախարդներ չեն համարում: Երեխա չունեցող զույգը կարող է երեխա որդեգրել, սակայն այս գաղտնիքը պետք է խստորեն թաքցվի երեխայից:

Աֆրիկյան որոշ շրջաններում գոյություն ունի շատ այլ ավանդույթներ: Երեխայի ծնունդը չի համարվում նրա ծննդյան օրը, ծննդյան օրը բեղմնավորման օրն է: Երբ կինը որոշում է մայր դառնալ, սկսում է միայնակ մնալ: Այս ընթացքում նա փորձում է ստեղծագործել, երգեր լսել նոր հոգու պատվին, որը շուտով կգա մեր աշխարհ: Այնուհետև նա սովորեցնում է այս երգը երեխայի ապագա հորը, և նրանք բեղմնավորում են երեխային: Երբ երեխան մեծանում է, ծնողներն ու սիրելիները երգում են նրան այս երգը` օգնելով նրան հաղթահարել խնդիրներն ու ձախողումները:

Աֆրիկացի կանայք սովորաբար ծննդաբերում են նստած կամ կանգնած: Ծննդաբերության ժամանակ բոլորը սպասում են, որ կինը կարող է դիմանալ այդ ցավերին կանգնած: Կեսարյան հատումը տարածված չէ և կապված է թուլության և ցավի հետ:

Նիգերիացիների շրջանում ծննդաբերությունից հետո երեխային խնամում է կա՛մ ծնունդը ընդունողը, կա՛մ էլ նրա սկեսուրը: Նրանք խնամում են երեխային և տան գործերն են կատարում, որպեսզի նորաթուխ մայրիկը կարողանա ուժերը վերականգնել: 

Բրազիլիա

Բրազիլիայում զվարճալի սովորույթ կա: Ծննդաբերությունից հետո նորաթուխ մայրիկը նվերներ է տալիս բոլոր նրանց, ովքեր եկել են առաջին անգամ երեխային տեսնելու:

 

Գայանա

Այս հարավամերիկյան երկրում երեխայի ծննդյան 9-րդ օրը կազմակերպում են տոնախմբություն այն ընկերների և հարազատների համար, ովքեր քաղցրավենիք և նվերներ են բերում երիտասարդ ծնողներին, այդ թվում՝ երեխայի համար ոսկե ապարանջաններ:

Պետք է նշել, որ այս տոնից հետո մայրիկն առաջին անգամ կարող է լոգանք ընդունել:

 

Մեքսիկա

Փոքրիկ մեքսիկուհիների ականջները դակում են հենց ծննդատանը: Այս սովորույթը այնքան է տարածում գտել, որ բնիկները երեխայի սեռն արդեն այսպես են տարբերում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել