Թանկ տեսք ունենալը չի նշանակում խանութում ամեն ինչ գնել: Միլիարդատերերի կանայք խելացի կանայք են: Նրանք վճարում են որակի և էլեգանտության համար, ոչ թե քանակի: Այսինքն՝ առաջին հերթին նրանք իրերը գնում են երկարաժամկետ օգտագործման համար: 

Ահա թե ինչ սովորություններ ունեն նրանք․

Դասականություն

Պրիսիցիլա Չանը Facebook-ի հիմնադրի կինն է: Այս գեղեցկուհին դասական ոճն է նախընտրում: Կինը նախընտրում է սև գույնը և բոլոր միջոցառումներին ներկայանում է այդ գույնի դասական շքեղ հագուստներով: 


Բրենդային գնումներ

Էլեն Մերսյե-Արնոն LVMH-ի կազմի մեջ մտնող բրենդների սիրահար է: Նրա ամուսինը կազմակերպության նախագահն է: Հաստատ կարող ենք ասել, որ նրանք գումար ունեն Celine, Fendi և Marc Jacobs բրենդներ կրելու համար: Կինը միշտ հրաշալի տեսք ունի:

 

Հարմարավետություն

Բիլ Գեյթսի կինը նախապատվությունը տալիս է հարմարավետ հագուստին: Մելինդան միշտ գնում է այնպիսի հագուստ, որի մեջ մարմինը կարող է շնչել:

 

Թանկարժեք զարդեր

Դիանա Պլումբերգին չենք կարող տեսնել առանց ականջօղերի: Bloomberg ընկերության ղեկավարի կինը հասկանում է, որ զարդերը ներկայացնում են իր սոցիալական դիրքը: Կինը գնում է միայն ոսկի, ադամանդ և մարգարտյա զարդեր:

 

Կիսաշրջազգեստներ

Լորեն Սանչեսը, ով Amazon-ի հիմնադրի կինն է, հագուստում նախապատվությունը տալիս է դասականությանը: Այդ պատճառով նույնիսկ հանգստի ժամանակ կինը նախըտնրում է դասական, միջին երկարության կիսաշրջազգեստներ: 

Բարձրակրունկներ

Երբեմն կանայք իրենք են միլիոնատերեր: Ամերիկյան դերասանուհի Սալմա Հայեքը միլիոնատեր է: Կինը նույնպես ամուսնացել է հարուստ տղամարդու հետ և նրանց հարստությունը գնահատվում է ավելի քան $29 մլրդ: Այդպիսի գումարներ ունենալու դեպքում կարող ես ամեն ինչ թույլ տալ: Դերասանուհին նախապատվությունը տալիս է Gucci-ին: Բանն այն է, որ Սալման ցածրահասակ է և միշտ բարձրակրունկներ է հագնում, իսկ սիրելի բրենդն էլ Gucci-ն է:

 

Նորաձևությանը հետևել

Ավստրալացի սուպերմոդել Միրանդա Քերը, ով այժմ Snapchat-ի ստեղծողի կինն է, սիրում է հետևել նորաձևության ցուցադրություններին, այցելել նորձևության տներ:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել