Այլևս խորագույն ցավով արձանագրում ենք, որ կրթադաստիարակչական ծրագրի գործընթացում բրուտոսներ չկան. «Կեսարն» ինքն է իր վրա ձեռք բարձրացնում... Սակայն այս երկու տարիների գծագրած իրականության դեպքերն ու հանգամանքները դատողականությանը հուշում են, որ բրուտոսների ու «Կեսարի» շարժումները գրոսմայստերական ընդհանուր խաղից են բխում:

Եվ այս նվաստ, անազնիվ ու նողկալի թատրոնում այսպես ժանտորեն ոտնակոխ անել ազգային սրբություններն ու արժեքները, զգացումներն ու ապրումները, ազգին մոլորեցնել ու ծաղրել, հայրենին առավել վտանգի մատնել, հավատքն առևտրի վերածելը երբեք և ոչ մեկին չի՛ ներվելու:

Այո՛, կենդանի է Աստված, և Նրա խոսքը հավիտենական ճշմարտություն և իրողություն է. «Ես կփշրեմ, հողմափոշի կդարձնեմ նրանց, փողոցների ցեխի պես կտրորեմ նրանց» (Սաղմ. ԺԷ. 43):

Արդ, քանի դեռ շատ ուշ չէ, ո՜վ աշխարհի իմաստությամբ կուրացածներ, կանգնեցե՛ք, դարձի՛ եկեք:
Տակավին մեր աղոթքների մեջ եք: Թույլ տվեք, որ դրանք ձեզ համար օրհնաբեր լինեն և ոչ պատուհաս:

Ասողիկ աբեղա Կարապետյան

No photo description available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել