Aysor.am-ը գրում է.

Այսօր ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը հանդիպել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը՝ թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ նա ինչ է հայտարարելու երևանցիներին: Այս մասին տեղեկանում ենք  «Բարև Երևան»-ի մամուլի ծառայությունից: 

Քաղաքապետն ասել է, որ, թեև սակագինը բարձրացվել է, բայց սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու:

Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երևանի բնակչության 80 %-ն այդ խմբերում է: Խմբակցությունն առաջարկել է քաղաքապետի մոտ տրանսպորտի թանկացման հարցը քննարկել ԲՀԿ խմբակցության հետ համատեղ:

«Բարև Երևանը» վերահաստատել է իր դիրքորոշումն առ այն, որ ուղեվարձերը պետք է վերադառնան նախկին սակագնին, ինչպես նաև՝ ներկայացրել է իր տեսակետը տրանսպորտային ոլորտի խնդիրների համակարգային լուծման ուղղությամբ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել