Panorama.am-ը գրում է.
Թուրքիայի համար դժվար ժամանակներ են սպասվում: Որքան «պատմական» որակվեց այս տարվա մարտի 21-ի Օջալանի ուղերձն ու քրդերի զինյալ պայքարի դադարեցումը, այնքան էլ հավանական է համարվում թուրք-քրդական հաշտեցման ձախողումը: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Լևոն Հովսեփյանը` մեկնաբանելով թուրք-քրդական հաշտեցման գործընթացի միտումները:
Ըստ նրա`ձախողման պատճառ կարող է լինել Թուրքիայի իշխանությունների կողմից քրդական խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվելիք քայլերի իրական մտադրությունների պակասը և ընդհանրապես գործընթացի անորոշությունը:
«Ակնհայտ է, որ Թուրքիայի իշխանությունների առջև արդեն կդրվեն այնպիսի պահանջներ, որոնց կատարումը և չկատարումը, միևնույնն է, առաջ է բերելու լուրջ խնդիրներ: Սակայն առավել իրատեսական տարբերակն այն է, որ թուրքական պետությունը կգնա ոչ թե այդ պահանջներին ընդառաջ, այլ երկար բանակցությունների ու ժամանակ շահելու ճանապարհով: Իսկ այդ պարագայում ՔԲԿ-ն խաբվածի կարգավիճակով զինյալ պայքարի շարունակման ճանապարհից այլ բան չի կարող որդեգրել: Որքան էլ սկսված գործընթացի ընթացքում Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալները լքած լինեն Թուրքիայի տարածքը, գործնականում այն անհնար չի դարձնում կրկին այդ նույն երկրում հայտնվելն ու զինյալ պայքարը շարունակելը»,-նշեց Լ. Հովսեփյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ