Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենամեծ խնդիրներից մեկը, անկասկած, Ամուլսարի հարցն է։ Արդեն երկու տարուց ավել է՝ այն պետական և հասարակական օրակարգի ամենաքննարկելի և վիճահարույց թեմաներից է, բայց իշխանությունը ոչինչ չի անում Ամուլսարի խնդրին որևէ լուծում տալու համար։

Փաշինյանի կառավարությունը լուռ էր նաև այսօր։ Մարդիկ այդքան պայքարեցին, ժամերով Ջերմուկի ճանապարհը փակ պահեցին, բերման ենթարկվեցին և այլն, բայց իշխանությունը ծպտուն չհանեց։ Բերանները ջուր առած՝ հավանաբար ամբողջ օրը լրատվականների լայվերի տակ նստեցին ու ձայն չհանեցին։ Երևի մտածում են, թե կարող են փախչել այդ թեմայից։ Չեն կարող։

Վաղը Ջերմուկ տանող ճանապարհը նորից փակ է լինելու։ Վաղը նորից մարդիկ են բերման ենթարկվելու, ծեծվելու, տանջվելու, պայքարելու... Ու ի՞նչ, նորից պիտի լռի՞ Փաշինյանը։ Նորից պիտի մտածի, որ կարող է խաբե՞լ ժողովրդին։ Կամ էլ թե ոստիկանական ուժերով ճնշե՞լ։ Մեղկ է, եթե այդպես է մտածում։ Չնայած ամեն դեպքում է մեղկ։ Թաղեմ վախկոտ ու անպատասխանատու մարդու օրը։ Դա կյանք չի, որ դրանք են ապրում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել