ՈւՇԱԴՐՈւԹՅՈւՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:
 

Հանրապետության տարածքում՝  օգոստոսի 4-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ արագությամբ:

Oգոստոսի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-9-ը աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Օգոստոսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել