Վիկտորյա թագուհին շատ էր սիրում իր ամուսնուն՝ արքայազն Ալբերտին, բայց նրան շուտ կորցրեց և 40 տարի սուգ էր անում: Ավելի ուշ Վիկտորյան զգաց ծայրահեղ միայնություն, բայց հակված չէր դատարկ սիրավեպերի, չէր ընդունում այդպիսի բաներ:
Սակայն պատմաբանները վստահեցնում են, որ Վիկտորյան հարաբերություններ է ունեցել այլ տղամարդկանց հետ ամուսնու մահից մի քանի տարի անց: Շատ երկար տարիներ կնոջ ամենամոտ մարդը եղել է Ջոն Բրաունը, սակայն երբ նա մահացավ, Վիկտորյան նորից սկսեց տառապել: Տառապանքը մի փոքր կարողացավ սփոփել հնդիկ երիտասարդ Աբդուլ Կարիմը, ով նրա ծառան էր:

Վիկտորյայի մահից հետո նրա օրագրերը մանրամասն մաքրել է իր աղջիկը՝ Բեատրիսը: Թագուհին ինքն է խնդրել վերացնել ավելորդությունները, որպեսզի ապագայում ոչ ոք չնեղանա, այդ պատճառով էլ ոչ ոք չի կարող ասել, թե ինչ հարաբերություններ են եղել այս երկուսի մեջ:
Բայց մարդկությանը հայտնի է, որ թագուհին շատ մեծահոգաբար էր վերաբերվում Աբդուլին, և նրանց հարաբերությունները շատ ջերմ ու ընկերական էին: Այդ ընկերությանը դեմ էր ողջ թագավորությունը, և նույնիսկ ատելություն էին զգում երիտասարդ հնդիկի նկատմամբ: Թագուհու մահից հետո նրան դուրս վռնդեցին Անգլիայից և փորձեցին վերացնել այն ամենը, ինչ կապված էր նրա հետ:
Նրանց ծանոթության ժամանակ Աբդուլը 24 տարեկան էր, իսկ թագուհին՝ բավականին մեծ: Թագուհին հետաքրքրված էր հնդկական մշակույթով, այդ պատճառով էլ սկսել էր շփվել երիտասարդ ծառայի հետ նույնիսկ սկսել էր լեզուն սովորել, որպեսզի միասին հնդկերենով հաղորդակցվեին:

Շուտով Աբդուլ Քարիմը սկսեց վայելել թագուհու պաշտպանությունը: Նրան տեղավորեցին պալատի լավագույն սենյակում, որտեղ ավելի վաղ բնակվում էր Ջոն Բրաունը: Վիկտորյան նրան շնորհեց «Մունիշի» տիտղոս, այսինքն՝ թագուհու ուսուցչի, ավելի ուշ Աբդուլը դարձավ անձնական օգնական, իսկ հետո թագուհին նրան ազնվականի կոչում տվեց:
Ընտանիքը դժգոհում էր, որ մուրացկան հնդիկն ավելի մոտ է եղել թագուհու հետ, քան իր երեխաները: Իսկապես, նա ուղեկցում էր նրան ճանապարհորդությունների ժամանակ, ճաշում էր նույն սեղանի շուրջ Վիկտորյայի և նրա հյուրերի հետ:
Այնուամենայնիվ, միայն այս անհավատալի հովանավորությունը չէր անհանգստացնում արքունիքին: Պատճառը ռասայական անհավասարությունն էր:

Պալատականները փորձում էին դավեր նյութել նրա դեմ, սպառնալիքներով նամակներ էին գրում, բայց Վիկտորյան չէր ցանկանում բաժանվել Աբդուլից:
Մահից առաջ նա Քարիմին հատկացրեց հող և փոքրիկ հարստություն Հնդկաստանում: Փաստաթղթերով այն կարծես ժառանգություն էր Աբդուլի եղբորորդիներից:
Վիկտորյայի և նրա երիտասարդ ծառայի միջև ինտիմ հարաբերությունների մասին հստակ ապացույց չկա:
Մունշ Աբդուլ Քարիմը Անգլիայում ապրեց 15 տարի: Մահացավ 1909 թվականին իր հայրենի տանը:


