Մաշտոցի պուրակը պղծվում է, Նորքի այգիները շուտով կոչնչացվեն, ու շենքեր, առանձնատներ կկառուցվեն, մայրաքաղաքը հիմա մեծ գյուղի է նմանվում՝ կանաչ տարածքները, գազոնները չորացել են ու մնացել առանց խնամքի, արդեն լուսավորությունն է քչանում, ճանապարհային երթևեկության կարգավորման գծանշումներ չկան, ասֆալտի վերանորոգման փոսերը երկար ժամանակ մնում են չլցված՝ ստեղծելով վթարային իրավիճակ, սկսել են շինարարությունների համատարած թույլտվություններ տալ առանց հաշվի առնելու հաստատված չափորոշիչները:
Այս համավարակի պայմաններում չզգացվեցին քաղաքապետարանի կազմակերպող, համակարգող դերն ու նշանակությունը:
Մի խոսքով՝ ամեն ինչ ինքնահոսի ու անկազմակերպ է մայրաքաղաքում...
Շատ կուզենայի տեսնել այն, մեղմ ասած, տարօրինակ կերպարներին, որոնք ընտրել են այս ապաշնորհներին...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել