2020 թվականի հուլիսի 1-ին Ֆորմուլա 1-ի նախկին տնօրեն, միլիարդատեր Էկլսթոունը 89 տարեկանում հայր է դարձել: Նրա կինը՝ բրազիլուհի Ֆաբիան Ֆլոզին, ամուսնուց 43 տարի փոքր է:

Զույգի առաջնեկը տղա է: Մինչ այդ Էկլսթոունը միայն աղջիկներ ուներ․ ամենամեծ աղջիկը հիմա 65 տարեկան է, իսկ փոքրը՝ 31:

Տղամարդը ոչ միայն նորաթուխ հայրիկ է, այլ նաև 5 թոռների պապիկ է:


Միլիարդատերը բավականին լավ տեսք ունի տարիքի համեմատ, սակայն շատերին է հետաքրքրում, թե ինչու է այս տարիքում երեխա ունեցել: Միգուցե այն փաստը, որ տղա երեխա չունի, դրդել է նրան գնալ այդ քայլին, այն էլ՝ այդ տարիքում: 

Ներկայումս Գինեսի ռեկորդների գրքում գրանցված է ամենատարեց հայրը: Ռամաջիթ Ռահվագը հնդիկ է, ում առաջին տղան ծնվել է, երբ նա 94 տարեկան էր, իսկ երկրորդը, երբ նա 96 տարեկան էր: Առաջին երեխայի լույս աշխարհ գալու ժամանակ կինը 54 տարեկան է եղել:

Տղամարդը ամուսնացել է 91 տարեկանում, որպեսզի շարունակի իր տոհմը, իսկ դրանից առաջ վայելում էր կյանքը: 

Երկարակեցության և այդ տարիքում երեխա ունենալու գաղտնիքը Ռամաջիթը բացատրում է նրանով, որ շատ է սիրում կաթ և նուշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել