Բեռլինում հազարավոր մարդիկ օգոստոսի 1-ին դուրս են եկել փողոց՝ բողոքելու կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների դեմ, տեղեկացնում է BBC-ին:

Ցուցարարներն ասել են, որ սահմանափակող միջոցները, այդ թվում՝ դիմակ կրելը, ոտնահարում են իրենց իրավունքներն ու ազատությունները:

«Մեր նպատակն է վերադառնալ ժողովրդավարությանը՝ հեռու այս օրենքներից, որոնք մեզ պարտադրվել են, և հեռու դիմակներից, որոնք մեզ ստրուկ են դարձրել»,- ասել է ցուցարարներից մեկը:

Աղբյուրը տեղեկացնում է, որ բողոքի ցույցն անցել է խաղաղ, մասնակիցներից գրեթե ոչ ոք չէր կրում դիմակ, ոչ էլ պահպանում էին սոցիալական հեռավորությունը:

Պաշտոնական տվյալներով՝ մոտ 20 000 մարդ է մասնակցել բողոքի ակցիային:

Առ այսօր Գերմանիայում կորոնովիրուսով վարակվելու 211,077 դեպք է գրանցվել, մահացել է 9,226 մարդ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել