Shamshyan.com-ը գրում է․

Օգոստոսի 1-ին ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20։05-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին՝ Արջուտ գյուղի մոտակայքում, Mercedes C230 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, «Mercedes C 230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից եւ օպերատիվորեն ժամանած Վանաձորի բժշկական կենտրոնի շտապ բուժօգնության բժիշկների կողմից նախ տեղում ստացել է առաջին օգնություն, ապա տեղափոխվել Վանաձորի բժշկական կենտրոն:

Փաստի առթիվ ՃՈ հետաքննիչ Ռոման Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել