1in.am-ը գրում է.
Ինչպես տեղեկացրել էինք Սայաթ-Նովա 12 հասցեում բնակիչներն հայտնվել են փակուղու առաջ: Պարզվում է՝ այդ հասցեում շենքերի միջև գտնվող բակը և երկու ավտոտնակի տարածքը քաղաքապետարանը աճուրդով վաճառել է «Լարկո գրուպ» ՍՊԸ-ին:
Այսօր բակում սկսել են նախապատրաստվել շինարարությանը, սակայն բնակիչները խոչընդոտել են: Բնակիչների և շինարարությունը իրականցնողների միջև բախում է առաջացել, ոստիկանները կանխել են բախումը:
Բնակիչները բողոքում են, որովհետև չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է շենքերի միջև կառուցել հինգ հարկանի շինություն, որի տանիքում կառուցվելու է մեկ այլ կառույց:
Նշենք, որ «Լարկո գրուպ» ՍՊԸ-ն օրեր առաջ էր չափագրումներ անցկացրել բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար:
Արդեն կա շենքի հաստատված նախագիծը, շինարարությունը կտևի երկու տարի: