Ամերիկացի երգչուհի Բիլի Այլիշը Ցանցում ներկայացրել Է իր նոր երգը՝ My future-ը, եւ YouTube-ում հրապարակել դրա անիմացված հոլովակը, որն ստեղծվել Է ռեժիսոր Էնդրյու Օնորատոյի կողմից:

«Մենք այդ կոմպոզիցիան գրել ենք կարանտինի ամենասկզբում,-պատմել Է Այլիշը:-Այն իսկապես շատ անձնական Է եւ հատկապես ինձ համար: Երբ մենք աշխատում Էինք դրա վրա, իմ գլխում մտքեր Էին հույսի, ուրախության եւ ինքնազարգացման մասին»:

Դանդաղ եւ մեղեդային բալլադում երգչուհին պատմում Է այն մասին, որ սիրահարված Է իր ապագային եւ չի կարող սպասել դրա հետ հանդիպմանը:

Ռելիզի պահից մի քանի ժամվա ընթացքում հոլովակը YouTube-ում հավաքել Է գրեթե 4 միլիոն դիտում եւ 1 միլիոն լայք:

My future երգն առաջին աշխատանքը դարձավ այն բանից հետո, երբ Բիլի Այլիշը ներկայացրեց No time to die սինգլը, որը խորագրային թրեք դարձավ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակը չԷ» նոր ֆիլմի համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել