Shantnews.am-ը գրում է․
Մեծ Բրիտանիայի իշխանությունները երկրում Քովիդ-19-ի վիճակի հետ կապված, որոշում են կայացրել երկարաձգել կորոնավիրուսային ախտանշաններ ունեցող մարդկանց ինքնամեկուսացումը մինչև 10 օր:
Երկրի առողջապահության նախարար Մեթ Հենքոքը հայտարարել է, որ կարանտինային նոր միջոցառումներ է սահմանվել Անգլիայի մի շարք շրջաններում: Համաձայն դրանց՝ փակ տարածքներում հանդիպումներն արգելվում են:
Անցած օրվա ընթցքում Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի 846 նոր դեպք: Այս թիվը վերջին մեկ ամսվա ընթացքում ամենաբարձրն է: Նախորդ օրվա ընթացքում գրանցվել է մահվան 38 նոր դեպք: Այս մասին հայտնել է BBC-ն:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/734648.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել