Զգայականություն

Շատերը ենթադրում են, որ եթե դուք հասարակության մեջ «ստանդարտացված» արտաքին ունեք, ապա դուք սեքսուալ եք։ Բայց դա մոլություն է։ Սեքսուալությունը որակ է, որը բացարձակապես արտաքինից կախված չէ։ Այն արտահայտվում է ինքնատիրապետման, խարիզմայի եւ ինքնավստահության մեջ։

Նպատակասլացություն

Մարդը, որը պայքարում է իր նպատակին հասնելու համար, որն իր գործողություններով ապացուցում է, որ այս աշխարհում ամեն բան հնարավոր է, չի կարող չգրավել։

Հումորի լավ զգացողություն

Դա մարդու ամենաուշագրավ առանձնահատկություններից մեկն է։ Հումորի լավ զգացողությունը հետաքրքիր անհատականության եւ հաջողության գրավականն է ցանկացած շրջապատում։ Այն Կուպիդոնի նետի պես մի բան է, կարող է տեղն ու տեղը խոցել։

Վստահություն

Անվստահ ձայնը, կծկված ուսերը, սեփական կարծիքի բացակայությունը բացարձակ անհրապույր անհատականության նշան են։

Վճռականություն

Կասկածները չեն հրապուրում եւ չեն նպաստում առողջ հարաբերություններին։ Վճռականություն պետք է լինի ամեն ինչում՝ սկսած նրանից, թե ինչ պաղպաղակ եք ուզում գնել, վերջացրած նրանով, թե որ երկրում եք ուզում ապրել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել