Երբեք այսքան մոտ չեմ զգացել հաղթանակի բույրը, երբեք այսքան մոտ տարածությունից չեմ հիացել աստղերի փայլով... Ապրե՛ք դուք... Առաջին անգամ սատար կանգնեցիք ձեր ժողովրդին, առաջին անգամ արհամարհեցիք վախն ու բարդույթները, առաջին անգամ դիմացաք ճնշմանն ու երեք մատի կոմբինացիա ցույց տվեցիք օլիգարխներին, առաջին անգամ հասկացաք, որ դուք փսխում եք նրանց գարշահոտ հովանավորությունից, քանզի ձեր իսկական բեմը կյանքն է, ձեր իսկական դերը` մարդասիրությունը, քանզի ձեր ամենապարզ ու մարդկային դերով վաղուց հավաքված հազարավոր ճամպրուկներ այս գիշեր հետ դասավորվեցին, վաղուց մեռած հազարավոր հոգիներ այս գիշեր հարություն առան, հազարավոր աչքեր այս գիշեր ժպտացին ու հազարավոր շուրթեր օրհնեցին ձեզ... Կեցցես, Հայկո ջան... Օրինակդ վարակիչ էր... Ուզում եմ մի տեսահոլովակ էլ հատուկ մեր վարորդների համար նկարեք, որ գիտակցեն նաև իրենց դերը, որ ժողովրդին որպես թշնամի չընդունեն...
Երաժշտությունը թողնում եմ Գարիկի ճաշակին....
Վարորդ հիշիր այս պարզ բանը,
Կռիվը մեր ձեզ հետ չէ այս,
Հիշիր` մտել են նաև քո գրպանը,
Դու էլ պիտի այսօր մեզ միանաս,
Դու էլ պիտի մեզ հետ ընկերանաս...



