Թուրք-ադրբեջանական մասշտաբային զորավարժության պայմաններում, բացի տարբեր խորություններում դրանց տեղաշարժերի, կուտակումների և մարտավարական պարապունքների դիտարկումներից, անհրաժեշտություն է առաջանում զորքերը համապատասխան մարտական պատրաստականության վիճակի բերելու:

Դրա վտանգավորության աստիճանից կախված՝ զինված ուժերի գլխավոր շտաբը տարբեր որոշումներ է ընդունում, մի մասը՝ գաղտնի ռեժիմով:

Պաշտպանության նախարարության՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստականության հանկարծակի ստուգումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը, պետք է դիտարկել նաև այդ համատեքստում:

Հատկապես այս փուլում Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները դիվանագիտական, քաղաքական, ռազմական, տնտեսական, լոբբիստական, քարոզչական հարթությունում պետք է դիտարկել և վերլուծել խոշորացույցի ներքո:

Հիշեցնեմ, որ վաղ առավոտից ԶՈՒ գլխավոր շտաբի պետի հրամանով զինված ուժերի առաջին շարակարգի միավորումները, զորամասերը և կենտրոնական ենթակայության ուժերի մի մասը բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանների՝ նպատակ ունենալով ստուգելու զորքերի մարտունակությունը, ստեղծված իրավիճակում արագ գործելու ունակությունները, ճշտելու հաստիքային, տրված և աջակցող ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը, անցկացնելու ստորաբաժանումների և կրակի կառավարման մարզումներ՝ օպերատիվ-մարտավարական դրվագների խաղարկմամբ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել