31-ամյա Քեյթ Միդլթոնի և արքայազն Վիլյամի որդու ծնունդը մեծ իրադարձություն էր ամբողջ աշխարհի համար: Դուքսն ու դքսուհին, անկասկած, Դիանայի աջակցության կարիքն էին զգում, երբ իրենց երեխային ներկայացնում էին աշխարհին:
Այսպիսով, զարմանալի չէ, որ շատերն ընդունեցին Քեյթի` պոլկայի համար նախատեսված պուտավոր զգեստը իբրև հարգանքի տուրք արքայադուստր Դիանայի հանդեպ, ով նույնպես պուտավոր զգեստ էր կրում 1982 թ.-ին արքայազն Վիլյամի հետ հիվանդանոցից դուրս գալիս: Սակայն, համեմատություններն այստեղ էլ ավարտվեցին:
2013: Քեյմբրիջի դքսուհին իր կապույտ պուտավոր զգեստով
1982: Դիանան` Վեյլսի արքայադուստրը, նույնպիսի պուտավոր կանաչ զգեստով:
Քեյթը հանգստության տիպար էր, իսկ արքայադուստր Դիանան արտասվում էր, երբ նրանք մեքենայով հեռանում էին հիվանդանոցից: Առիթի պաշտոնականությունն ընդգծելով` արքայազն Չարլզը վերնաշապիկ և փողկապ էր հագել, իսկ նրա պիջակի կոճակները կոճկված էին: Երեկ նրա որդին հանդես եկավ շատ ավելի ազատ կերպարանքով. նա կրում էր կապույտ ու սպիտակ գծերով հասարակ շապիկ, որի սկզբի կոճակներն արձակված էին, իսկ թևքերը քշտած էին մինչև արմունկները: Քեյթը` նորածնին գրկած, շլացուցիչ տեսք ուներ, երբ կանգնել էր Վիլյամի հետ լուսանկարվելու: Նրա զգեստի մոդելավորողը Ջենի Փեքհեմն է, ում նա բազմիցս է դիմել` հանդիսավոր արարողությունների համար զգեստներ պատվիրելով:
Լուսանկարները բավականին նման են իրար: Արքայադուստր Դիանայի զգեստը փոքր-ինչ ավելի լայն է, քան Քեյթ Միդլթոնինը:
Զույգը իրեն պահում էր շատ անկաշկանդ, երբ նրանց հաջողվեց նկարահանել հիվանդանոցի մոտակայքում երեկոյան 7.30:
Քեյթը հաղորդեց, որ Վիլյամը փոխել է երեխայի առաջին տակաշորը: Նա ասում էր, որ երեխան նման է Քեյթին: Քեյթին, Վիլյամին ու նրանց նորածնին ողջունելու էին եկել բազում մարդիկ: Վիլյամը ներողություն խնդրեց հավաքվածներից` նրանց երկար սպասեցնելու համար: Բոլորն էլ հիացած են Քեյթ Միդլթոնի ոճով: Թեպետ հանրությունը շատ էր ուզում տեսնել նրա հրաշալի որդուն և ապագա թագավորին, բայց ոչ պակաս հետաքրքիր էր նաև, թե Քեյթը ինչ զգեստ կկրի: Եվ նա չհիասթափեցրեց հանրությանը: Թագավորական մայրիկ Քեյթը շարունակեց մնալ ոճային, երբ դուրս եկավ հիվանդանոցից կապույտ զգեստով: Քեյմբրիջի դքսուհին ճաշակով հագնվելու յուրահատուկ շնորհք ունի, և նրա կրած զգեստներն անմիջապես հայտնվում են ցուցափեղկերին, և նրան հաջողվում է նորաձևությանը թելադրել իր սեփակա ոճը: Նրան հաջողվում է ստանալ հասարակ, բայց և ազնվազարմ տեսք: Իսկ նրա լավագույն աքսեսուարն այս դեպքում իր նորածին բալիկն է:
Նրա զգեստի կապույտ գույնն ասես հուշում էր երեխայի սեռը: Վիլյամը մամուլի ներկայացուցիչներին ասել է, որ իրենք դեռ մտածում են երեխայի անունը: Առաջին գիշերը երեխան չի թողել ծնողներին քնել: Գիրկն առնելով երեխային` Վիլյամն ասել է, որ նա այնքան էլ թեթև չէ: Քեյթն ու Վիլսը, բնականաբար, շատ բարձր տրամադրություն ունեին և հիվանդանոցի բակում շարունակ կատակներ էին անում: Թագավորական ընտանիքը նշում է իրենց նորածնի հետ նույն օրը ծնված այլ երեխաների ծնունդը` նրանց ուղարկելով արծաթյա կուլոններ:
Շատերն ասում էին, որ նրանք կնախընտրեին տղա ունենալ, քանզի դա ավելի մեծ պատմական կարևորություն կունենար` հաշվի առնելով ժառանգորդության կանոններում վերջերս կատարված փոփոխությունները: Սակայն բոլորն էլ հիացած են Քեյթի և Վիլյամի տղայի ծննդյան հանգամանքով: Քեյմբրիջի դուքսն ու դքսուհին առավոտյան թերթել էին ամսագրերը և գիտեին մամուլի համընդհանուր հետաքրքրության մասին: Ի վերջո ներկաների ցնծագին ծափողջյունների ներքո Քեյմբրիջի դքսուհին նստում է մեքենայի հետևում` երեխայի հետ միասին, իսկ Վիլյամը վարում է մեքենան դեպի տուն: Քեյթն ասել է. «Այնքան առանձնահատուկ ժամանակաշրջան է: Կարծում եմ, որ ցանկացած ծնող կհասկանա, թե դա ինչ զմայլելի զգացողություն է»: Նա կատակում է, որ երեսով կտա որդուն իր ուշացումը. «Ես դեռ կհիշեցնեմ որդուս, որ նա ուշացել է, երբ մեծանա: Գիտեմ, որ շատ եք սպասել: Հուսով եմ, որ հիմա արդեն հիվանդանոցն ու դուք կարող եք վերադառնալ ձեր սովորական առօրյային, դե իսկ մենք էլ կգնանք նրան խնամելու»: Իր կատակասեր էությունը ցույց տալով` Վիլյամը մատնացույց է արել իր նոսրացող մազերին և ասել. «Հապա տեսեք, նա կարծես ինձանից առատ մազեր ունի: Փառք Աստծու»:
Քեյթը երջանկությունից շողում էր, թեպետ նրա աչքերում հոգնածության նշաններ էին երևում: Քեյթի հիասքնաչ տեսքը միայն մայրանալու բերկրանքից չէր, թեպետ դա, անշուշտ, մեծ դեր էր խաղացել: Նրա սանրվածքը թագավորական վարսահարդար Ամանդա Քուք Թեյլորի ձեռքի գործն է: Այս վարսահարդարը ուղեկցում էր նրանց սեպտեմբերին կատարված ուղևորության ժամանակ:
Վիլյամը գրկել է իր` դեռևս անանուն փոքրիկին, ով ծնվել է գրեթե չորս կիլոգրամ քաշով ժամը 16.24-ին:
Քեյթն ու Վիլյամն ամբողջ աշխարհից ստացել են բազմաթիվ նամակներ, որոնցում մարդիկ իրենց բարեմաղթանքներն են ուղղել նրանց: Զույգին դիմավորելու համար մարդիկ հավաքվել էին հիվանդանոցի բակում և Քենգսինգթոն պալատի մերձակայքում:
Ինչպես նշեցինք, Դիանան հիվանդանոցից գնալիս չէր կարողացել զսպել իր արցունքները: Կանխատեսվում էր, որ Քեյթը ավելի հավասարակշիռ կլինի: Եվ հենց այդպես էլ եղավ: Նա անկաշկանդ ու ուրախ տեսք ուներ: Պալատից հաստատեցին, որ Քեյթը լավ է տանում հետծննդաբերական շրջանը: Վիլյամն ասաց, որ երեխայի անունը կհրապարակեն մի փոքր ավելի ուշ: Պարզ չէ, թե որքան ժամանակ պետք կլինի սպասել: Երբ արքայազն Վիլյամը ծնվեց, մի ամբողջ շաբաթ հարկ եղավ սպասել, մինչև նրա անունը հրապարակվեց: Արքայազն Հարրիի անունը հրապարակվեց 24 ժամում, իսկ 1948 թ.-ին թագուհին սպասեցրեց հանրությանը մի ամբողջ ամիս, նախքան կհրապարակեր իր որդի Չարլզի անունը: Բուքինգեմյան պալատում իր ծոռան ծննդյան առթիվ կազմակերպված տոնակատարության ժամանակ նա ասաց, որ ուղղակի երջանիկ է իր ծոռան ծնունդով:
Առաջին այցելուները Քերոլ և Մայքլ Միդլթոններն են, ովքեր այցելել են հիվանդանոց ցերեկվա ժամը երեքին:
Մի ժամանակ Կամիլային քննադատում էին իր անճաշակ ոճի համար, սակայն արքայազն Չարլզի հետ վերջերս տեղի ունեցած ամուսնությունից հետո նա դարձել է էլեգանտ:
Համառոտ փաստեր թագավորական ընտանիքի այլ երեխաների ծննդյան մասին
Արքայազն Չարլզն առաջինն էր, որ պնդեց, որ իր երեխաները պետք է ծնվեն հիվանդանոցում: Նախկինում թագավորական ընտանիքի երեխաները ծնվում էին հիվանդանոցում, եթե առողջական կողմնակի խնդիրներ չէին լինում: Չարլզը նաև թագավորական ընտանիքի առաջին տղամարդն էր, ով ներկա է գնտվել ծննդաբերության ժամանակ: Պնդելով, որ Դիանան ծննդաբերի հիվանդանոցում և մնալով նրա կողքին ծննդաբերության ընթացքում` Չարլզը վերջ դրեց թագավորական ծնունդները սոսկ անձնական մակարդակում պահելու ավանդույթին, և դրանք հասարակական հնչեղություն ստացան:
Արքայազն Չարլզը և արքայադուստր Դիանան նկարվում են 1984 թվականի սեպտեմբերի 16-ին: Նրանց գրկին է արքայազն Հարրին: Երիտասարդ թագավորական զույգի` այդ օրը արված լուսանկարները դարձել են պատմական: Հիմա կարծես պատմությունը կրկնվում է: Նույն կերպ Վիլյամն ու Քեյթն են մամուլի ներկայացուցիչներին ներկայացնում իրենց նորածնին: Իսկ ահա Էլիզաբեթ թագուհին ծնվել է իրենց մասնավոր տանը` Լոնդոնի Բրուտոնի 17 հասցեում: Նա իր որդիներ Չարլզին, Էնդրյուին և Էդվարդին ծնել է Բուքինգեմյան պալատում:
Յորքի դքսուհի Սառան և արքայազն Էնդրյուն իրենց նորածին աղջկա` Բեատրիչե արքայադստեր հետ հեռանում են Փորթլենդի հիվանդանոցից 1988 թ.-ին:
Արքայազն Չարլզի ծննդյան ժամանակ արքայազն Ֆիլիպը ներկա չի գտնվել ծննդաբերությանը: Չարլզն ասել է. «Ես և իմ կինը երջանիկ ենք իմ առաջին թոռնիկի ծնունդով: Սա շատ առանձնահատուկ պահ է Վիլյամի և Քեթրինի համար»: Պաշտոնական հաղորդագրության մեջ նշված էր, որ Քեյմբրիջի դուքսը ներկա է գտնվել որդու ծնունդին:
Յորքի դուքսն ու դքսուհին` Սառա Ֆերջյուսոնը, ցույց են տալիս հանրությանն ու մամուլի ներկայացուցիչներին իրենց երկրորդ դստերը:
Արքայազն Էդվարդը և իր կին Սոֆին դուրս են գալիս հիվանդանոցից իրենց երկրերդ երեխա Ջեյմսի ծնվելուց հետո
Ժպտացող արքայադուստր Էնին 1981թ. մայիսի 19-ին դուրս է գալիս հիվանդանոցից իր նորածին աղջկա` Զառայի հետ: