2018 թվականին Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ թուրք ներող հայտնի ընտանիքից Լուսինե Խառատյանը և Վահրամ Թոքմաջյանը ներկայացրել են կրթական չափորոշիչներում իրենց պատկերացումներով առկա խնդիրները, մասնավորապես՝ «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների վերաբերյալ:
Սորոսականների բնորոշմամբ՝ չափորոշիչների հիմնական խնդիրն այն է, որ դրանք, ուշադրություն, հիմնված են զուտ ազգային մոտեցումների վրա:
Սորոսականներին դուր չի գալիս, որ երեխաներին դպրոցից սկսած սովորեցնում են ազգային նպատակների գիտակցում և ազգային մտածելակերպ, որ կրթության հիմքում հայրենասիրությունն է և ազգային արժեքները:
2020 թվականին ԿԳՄՍՆ-ն ձեռնամուխ է եղել կրթական չափորոշիչների համակարգային փոփոխմանը՝ համապատասխանեցնելով դրանք Սորոսի հիմնադրամի պատվերներին, այլ ոչ թե հայ ազգի և ՀՀ-ի շահերին և նպատակներին:
Այս մասին դեռ այսքանն, ավելի մանրամասն հետո կգրեմ:
#անվտանգ_կրթություն
#ոչ_Սորոսին_ոչ_ներքին_թշնամուն