Հուլիսի 29-ին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի որդու՝ գեներալ Գրիգորի Խաչատուրովի ծննդյան տարեդարձն էր: Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, թե ովքեր են իրական հերոսները, ովքեր բանակը վակաբեկել փորձողները:

Դեռևս 2 տարի առաջ, երբ շատերը հեղափոխական էյֆորիայի տակ էին, հետաքննություն արեցի՝ կապված Յուրի Խաչատուրովի մասին տարածվող կեղծ տեղեկությունների հետ, որն այդ օրերին բուռն քննադատություններ առաջացրեց, ինձ և Անալիտիկին մեղադրեցին ամեն ինչում , քանի որ այդ ժամանակահատվածում ճշմարտությունն ասելն՝ այդ թվում փաստեր ներկայացնելով, հավասարազոր էր ինքնախարազանման:

Ես երբեք չեմ վախեցել ու չեմ վախենում հասարակական կարծիքից, երբ խոսքը վերաբերում է ճշմարտությունն ասելուն՝ առավել ևս ազգային և պետական անվտանգությանն առնչվող հարցերին վերաբերող, պատրաստ եմ այդ պահին հանգիստ վերաբերվել բոլոր տիպի անհիմն մեղադրանքներին, քանի որ վստահ եմ, որ ժամանակն ամեն ինչ դնում է իր տեղում՝ մարդկանց չհիմնավորված էմոցիաներն անցնելու են և սուտն ու ճշմարտությունը հստակ երևալու է բոլորին:

Կիսվում եմ 2 տարի առաջ արված հետաքննությամբ և ուրախ եմ, որ այսօր արդեն շատ-շատ մարդկանց, եթե ոչ մեծամասնության համար պարզ է, թե ովքեր են իրականում մեր հերոսները և ովքեր ներքին թշնամիները:

Կից նյութն՝ այստեղ

#ոչ_Սորոսին_ոչ_բանակը_վարկաբեկել_փորձողներին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել