Shantnews.am-ը գրում է․

Ամերիկյան Արիզոնա նահանգի Թեմպ քաղաքում դյուրավառ նյութեր տեղափոխող բեռնատար գնացքը լճի վրայի կամրջով անցնելիս դուրս է եկել ռելսերից ու բռնկվել: Կրակը տարածվել է 10 վագոններից 8-ում: Կամուրջը մասամբ քանդվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է շուրջ 100 հրշեջ, որոնք փորձել են կանխել վագոններից վտանգավոր նյութի արտահոսքը: Ականատեսներն ասում են, որ երևույթը հիշեցնում էր «տեսարան դժոխքից»:

Ինչպես հայտնում է CNN-ը, զոհեր չեն եղել: Միայն մի հոգի, ով մեծ քանակությամբ ծուխ էր շնչել, բժշկական օգնության կարիք է ունեցել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել