Tert.amLife-ը գրում է

Լրագրող Արուս Տիգրանյանը, ով վերջին շրջանում հանդես էր գալիս նաև սիթքոմներում, վերդառնում է եթեր որպես լրագրող` միանգամից երկու նախագծով:

Tert.am Life-ի հետ զրույցում Արուսը պատմել է, թե ինչ աշխատանքային նորություններ ունի, խոսել է նախորդ եթերաշրջանում էկրանին միայն որպես դերասանուհի լինելու պատճառի մասին, ինչպես նաև տրամադրել է իր նոր ֆոտոշարքը:

Նրա խոսքով` առաջին նախագիծը, որը սկսում է, լինելու է օնլայն` յութուբյան իր էջում: Այն կոչվում է «Սուր Արուս».  «Այն մարդկանց արդեն ծանոթ ֆորմատով է։ Ծանոթ ասելով նկատի ունեմ «Լավ Երեկո» հաղորդման շրջանակում «Արդարության հետքերով» ռեպորտաժների շարքը: Ուղղակի այս անգամ ռեպորտաժները լինելու են հիմնականում սպորտաային ուղղվածությամբ, ինչը կոմերցիոն նպատակ ունի, լինելու է գովազդ, ինչպես բոլոր նախագծերում: Ես գնալու եմ սպորտային տարբեր ակումբներ, սպորտով զբաղվեմ ու հարցազրույցներ վերցնեմ մարդկանցից: Խոստացել էի առաջին թողարկումը երեկ տեղադրել, բայց տեխնիկական խնդիրներ առաջացան, կտեղադրեմ այսօր երեկոյան»:

Երկրորդ նախագիծն «Արմենիա» հեռուստաընկերության եթերում կլինի սեպտեմբերից, այն Արուսի հեղինակային հաղորդումն է։

«Ինձ շատ էին մեղադրում, որ մարդկանց նեղ դրության մեջ եմ դնում, այս հաղորդումը լրիվ հակառակն է լինելու, այն հումանիստական է, մարդասիրական: Որոշ ժամանակ առաջ իմ էջում հայտարարություն տեղադրեցի և խնդրեցի, որ մարդիկ ինձ ուղարկեն իրենց երազանքները: Նրանք գրեցին և գրելու են ինձ իրենց ցանկությունները, երազանքները, նպատակները, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրագործել,  ես դրանք իրականություն եմ դարձնելու,-ասաց նա և պարզաբանեց, որ իր թիմի հետ ներդնելու է բոլոր ռեսուրսները բացառությամբ մեկի` ֆինանսականի։ -Չի լինելու այնպես, որ մեկը գումար ցանկանա, մենք տրամադրենք: Լինելու է, օրինակ, մասնագիտական աճի խթանում, բնակարանի վերանորոգում, սիրելի երգչի հետ հանդիպում: Ձևաչափը լինելու է հումորային-ժամանցային-սոցիալական: Փորձնական նկարահանումներ արել ենք, բայց հիմնական նկարահանումները կսկսվեն օգոստոսի 10-ից»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել