«Վարչապետ ջան, մենք քեզ հետ ենք, մենք աջակցում ենք քեզ, բայց դու մեզ երկու տարի զրկել ես հացից»․ Կառավարության դիմաց ակցիա են անում մարդիկ, բողոքում են, որ երկու տարի իրենց հացից զրկել է Նիկոլ Փաշինյանը, բայց ասում են՝ մենք քեզանից չենք դժգոհում։ Բա ինչի՞ եք կառավարության դիմաց եկել-բողոքում, եթե գոհ եք։ Ուրեմն դժգոհ եք, չէ՞, որ Վայոց Ձորից եկել-հասել եք Երևան՝ կառավարության շենքի դիմաց։

Թե բա՝ Նիկոլ Փաշինյան ջան, դու մեզ ազատեցիր նախորդ հանցավոր ռեժիմից։ Ու շարունակում ա, հասկանում ես, որ նախկին հանցավոր ռեժիմի ժամանակ ամիսը 1000 դոլար փող ա աշխատել, Նիկոլը եկել ա, ու էլ չի աշխատում։
Վախենում են` մի թթու խոսք ասեն, որ հանկարծ կողքները կանգնած մլիցեն չբռնի տուգանի կամ բերման ենթարկի։ Էդքան ծառայամիտ եղել եք, էդպես էլ կմնաք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել