Պահ, դուք մի էս Ճպլ Կատովսկուն տեսեք: Մի երկու հատ էժանագին սերիալում նկարվեց, մի երկու անգամ էլ լիամետրաժում ծիկ արեց ու իրան ազգի մարգարիտ զգաց, ընդ որում նենց մարգարիտ, որ արտոնյալ է ու կարող է ժողովրդին վիրավորանքներ հասցնի:
Մեջբերում եմ «վաստակավոր» դերասան Արտաշես Ալեքսանյանի հարցազրույցից.
«-Պարոն Ալեքսանյան, Դուք ինձ զարմացրիք: Ամբողջ քաղաքը լի է ակտիվիստներով, էլ չեմ ասում, որ Ձեր կոլեգաները բոլորովին անվճար իրենց մեքենաներով ուղևորներ են տեղափոխում, ու Դուք ասում եք, որ տեղյակ չեք:
-Չգիտեի, իսկ ովքե՞ր են այդ ակցիան անում, բանուգործ չունե՞ն, պարա՞պ են մնացել, թե՞ ոնց»:
Հետո էլ էս «վաստակաշատը» փորձում ա կռուտիտ անել, թե բա ինքը տեղյակ չի, շատ ա զբաղված, նկարահանումներ, դաս, ֆլան-ֆստան... ժամանակ չունի մի խոսքով:
Դե մեր Արտաշես Կատովսկուն բացատրենք, որ ինքը՝ «Կարգին հաղորդման» լեզվով ասած կուլիսի փոշին ու բեմի ճիճուն, անգամ եթե Ռոբերտ դե Նիրոն լիներ, էլի իրավունք չուներ պայքարող հազարավոր մարդկանց պարապ ու բանուգործ չունեցող մարդ կոչել: Ես հասկանում եմ, որ նման վարքը պայմանավորված ա ստրկական էությամբ ու ոչ էնքան հաջող մարդկային որակներով, բայց դե սիրուն չի, Արտաշես ջան...
Հա, մեկ էլ ձուն գա նրանց գլխին, ով սրան Գարեգին Նժդեհի դերն է վստահել, սրանից նենց Գարեգին Նժդեհ, ոնց որ Էմին Դավիդովից՝ Սասունցի Դավիթ: Ի դեպ, էդ կինոյի հասցեին հնչած քննադատությունների մեծ մասն էլ կապված էր հենց Արտաշեսի կատարման հետ, այնպես որ, մնում է հավելել.
Нет Араташесик, ты НЕ Гарегин Нжде... Ընդ որում ոչ էկրանին, ոչ էլ էությամբ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/photo.php?fbid=315555088581420&set=a.183395981797332.47236.100003807947267&type=1
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել