Երեկ, երբ Օպերայից վերջին ուղևորներին վերցրի, ոստիկանական մի մեքենա նստեց պոչիս: Բաղրամյանի վրա էլ մեկ ուրիշ մեքենա կանգնեցրել էր ուղևորներ տեղափոխողներին և փորձում էր տուգանային հրապարակ տանել: Կանգնեցի, ինձ հետեևող ոստիկաններն արագ հեռացան, բայց մնացածները մինչև հիմա մտքիցս դուրս չեն գալիս:
Երիտասարդ ոստիկաններ էին, միջինը` իմ տարիքին, փորձում էի խոսել հետները, նայում էի աչքերին: Զգացի, որ խուսափում են, աչքերը փախցնում, երբեմն գլխիկոր հասկացնում, որ իրենք էլ են զզվել իրենց արածից: Տարեց փոխգնդապետը, որ ղեկավարում էր ոստիկաններին, սարսափելի դիսկոմֆորտի մեջ էր, կարծես չէր հասկանում ճակատագրի որ հեգնանքով է դարձել համաքաղաքացիների անեծքի, ցասման և իշխանության մարմնավորման, նույնիսկ իր համար, զզվելի խառնուրդ:
Ամեն ինչ կար՝ բարկություն, հուսահատություն, ջղայնություն, անծանոթ մարդկանց վայրկյանական միասնությունից ծնված հպարտություն, նույնիսկ Շամշյանը կար մի քանի ապարատով: Չարություն չկար: Ու էդ շատ կարևոր էր: Ոստիկանները մարդկանց նման տուժվածներ էին էս անմարդկային բարքերից:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/petros.ghazaryan.9/posts/512063362197237?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել