Ինչպես երեկ զգուշացրել էի, վարորդներին հրամայված է 100 դրամ վճարողի պատճառով ցանկացած պահի կանգնեցնել մեքենան ու դուրս հրավիրել ուղևորներին` բեմադրելով, թե մեկի պատճառով կտուժեն բոլորը: Նման կերպ որոշ գծատերեր փորձում են «թասիբի» գցել այն ուղևորներին, ովքեր սուս-փուս վճարում են 150 դրամ: Նախորդ օրը ինձ հետ ու մի քանի ակտիվիստների հետ նման դեպք եղավ, երբ 7 համարի ավտոբուսի վարորդը կանգնեցրեց մեքենան ու ասաց իբր գործադուլ է անում, հիստերիկ շարժումներով զանգահարեց գծի պատասպանատուին ու հրամայեց հենց փողոցի բանուկ մասում, որ բոլորն իջնեն ավտոբուսից: Որքան ասացի զսպեմ ինձ ու մի քանի բառ չասեմ նման վարորդներին, չեղավ: Բա դուք վարորդ կոչվելու բարոյական իրավունք ունե՞ք, եթե կարող եք փողոցի կենտրոնում վթարային միացնել ու սկսած տարեց ուղևորներից, վերջացրած մանուկներով իջեցնել ու գնալ կանգառից նոր ուղևոր վերցնել: Էդքան դուխով եք հա՞, որ կատարում եք ձեր բոսի անօրինական հրամանը ու ժողովրդի իրավունքները ոտնահարում: Տղամարդ եք, քշեք մինչև վերջին կանգառ, ուղևորներին տեղ հասցրեք, նոր գնացեք գործադուլ անելու... Զարմանում են` որքան ստրկամիտ կարող են լինել մարդիկ: Մենակ գոռում են` բա որ գազը, լույսը թանկացնում էին, ինչի՞ չէիք բողոքում: Հեշտ ա հոգով ստրուկների համար միշտ մեղքը դիմացինի վրա գցել: Ու էլ չեմ դիմանում, պատասխանում եմ բոլոր նրանց, ովքեր նման հարց են տալիս. «Բա դուք ինչի՞ էիք լուռ, թե՞ դուք Հայաստանից չեք, թե՞ դուք լեզու ու ոտք չունեք, բա դուք ինչի՞ չէիք բողոքում, թե՞ հեշտ ա մենակ մեղադրել սեփական մեղքերը կոծկելու համար»: Հարգելի վերը նշված վարորդների նման մտածող անձինք և հատկապես վարորդներ, մի քիչ ձեր քթներից ավելի առաջ նայեք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Armenmkheyan/posts/10201724155769717
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել