Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է պարզել Մինսկի մերձակայքում ենթադրաբար ՌԴ քաղաքացիների ձերբակալության հետ կապված իրավիճակը՝ հայտարարելով, որ Մինսկը «մերձավոր երկրին վարկաբեկելու ոչ մի նպատակ չունի», գրում է ria.ru-ն։

Չորեքշաբթի երեկոյան Բելառուսի նախագահը շտապ խորհրդակցություն է հրավիրել երկրի անվտանգության խորհրդի անդամների հետ՝ «Վագների խումբ» մասնավոր ռազմական կազմակերպության անդամների ձերբակալության հետ կապված։

«Եթե մեղավոր են, պետք է արժանապատիվ դուրս գալ այս իրավիճակից։ Մեղավոր չեն, լավ է, մենք ոչ մի նպատակ չունենք վարկաբեկել մեր մերձավոր երկրին», -հայտնել է Լուկաշենկոն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել