«Բանը հասավ նրան, որ ոչ թե հայկական ծիրանը, որը չի իրացվում Մոսկվայում, այն իրացնելն է հայրենասիրության դրսևորում, այլ ուղղակի Հայաստանում ինչն է համով աճել, դրա շուրջ պարելն է արդեն ոնց որ դարձել… ես չգիտեմ ինչի դրսևորում: Մասնավորապես՝ ես տեսա, որ Լոս Անջելեսի սուպերմարկետում մարդիկ ձմերուկների շուրջ պարում են, ընդ որում, պարում են «Գետաշեն», ընդ որում, պարում էին այնպիսի հայրենասիրական դեմքով, որը ես չունեի, երբ նույն այդ երգի տակ 15 տարեկանում դասակով երգելով քայլում էի այդ երգի տակ: Այդ մարդիկ լուրջ դեմքով վերցրել էին ինչ-որ, չգիտեմ որտեղի ձմերուկ, ենթադրենք՝ Թուրքիայի, Մեքսիկայի կամ չգիտեմ որտեղի ձմերուկ ու շուրջբոլորը պարում էին:

Ինչի՞, ժողովուրդ, եթե ինչ-որ մեկը կարող է բացատրել, թե Ամերիկայի սուպերմարկետում այդ ջեմերի, մեքսիկական ձմերուկի շուրջբոլորը պարելն ի՞նչ օգուտ է տալիս Հայաստանի Հանրապետությանը, որևէ հայի, մեր կռվին, մեր պատերազմին, մեր պայքարին, մեր տեսլականին, մեր ինչ-որ բանին, եթե դա օգուտ է տալիս՝ բացի ծիծաղի առարկա լինելուց, ես ասեմ՝ հարց չկա, ներող, ես սխալվել եմ, դա շուտ օգուտ էր տալիս, որ մարդիկ Լոսում ձմերուկի ու ջեմերի շուրջ «Գետաշեն» երգելով պարել են: Եթե հայրենասիրությունը դա է, ուրեմն ես սխալ հայ եմ»։

Նարեկ Մալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել