Hraparak.am-ը գրում է․

Քիչ անց բուհ չընդունված դիմորդներն ու նրանց ծնողները Ազգային ժողովում հանդիպում են ունենալու երեք ֆրակցիաների պատգամավորների հետ։ Ըստ դիմորդների և նրանց ծնողների՝ հանդիպման նպատակն է՝ քննարկել ստեղծված իրավիճակը և ներկայացնել իրենց հարցի լուծման տարբերակները։

Դիմորդներն այսօր նաեւ դիմելու են դատարան, 13։30-ին հավաքվելու են վարչական դատարանի դիմաց։

«Ժողովուրդ ջան, շարունակվում են պառակտման փորձերը, ԿԳՄՍ նախարարի կողմից ավելի գերադասելի է` մեզ պառակտելով հարցը լուծել, քան իրենց սխալներն ու բացթողումներն ուղղելով` մեզ ընդառաջել: Տարատեսակ բացասական երևույթներ են առկա մեր շուրջ, վստահեցնում եմ՝ դա պայմանավորված է մեր աներևակայելի ուժով։ Մենք ուժեղ ենք, համախմբված ենք։ Նույն ոգով էլ շարունակելու ենք և շարժվենք առաջ։ Հաղթանակը մերն է, այլընտրանք չկա։ «Պահանջատեր դիմորդ» շարժմանը կանգնեցնելն անհնար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է գրել է ԵՊՀ  իրավագիտության ֆակուլտետի դիմորդ Հայկ Բաբալյանը, որը պայքարում է երկրորդ հայտով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ ընդունվելու համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել