Shantnews.am-ը գրում է․

Բելգիայի Անտվերպեն քաղաքում կորոնավիրուսի տարածման հետ կապված որոշում են ընդունել պարետային ժամ սահմանելու մասին: Արգելվել են 4 հոգուց ավելի հավաքները: Այս մասին հայտնել է RIA Novosti լրատվական գործակալությունը:

Մադրիդի իշխանությունները, կորոնավիրուսի դեպքերի աճի ֆոնին հասարակական վայրերում, այդ թվում` փակ տարածքներում, դիմակ կրելը դարձրել են պարտադիր:

Գերմանիան վարակի տարածման կանխարգելման նպատակով կորոնավիրուսային թեստերը պարտադիր կդարձնի ռիսկային գոտիներից վերադարձող ճանապարհորդների համար: Փոխանցում է BBC-ն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել