❗️Այս նկարներում տեսնում եք Կանադայի դատարան դիմած թուրքերի ցանկը, որոնք բաժնեմաս են ունեցել «Լիդիան Ինթերնեյշնլ» օֆշորային ընկերությունում։ Սա միայն դատարան դիմածների ցանկն է, իսկ թե իրականում քանիսն են, չգիտենք ոչ մեկս։

Մեր ունեցած տվյալներով սրանցից միայն մեկն ունեցել է 2 միլիոն բաժնետոմս՝ մոտ 1,3 միլիոն դոլար արժեքով։ Տորոնտոյի բորսայից «Լիդիան»-ը հեռացվել է 2019թ․-ի դեկտեմբերին։ Հետագայում վերակազմավորման արդյունքում խոշոր բաժնետեր ֆոնդերը դարձան ընկերության նոր տերեր, իսկ բաժնետերերի մի մասը մնաց առանց ոչնչի։ Եվ հիմա նրանք բոլորը տարբեր եղանակներով պայքարում են իրենց փողերը հետ ստանալու կամ ներդրումները վերադարձնելու համար։

Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցող դեպքերն ու լարումներն անհրաժեշտ է դիտարկել նաև այս համատեքստում։ Նոր տերերն ամեն կերպ փորձում են աշխատանքները վերսկսեն, որ հետագայում հնարավոր միջազգային դատավարությունների դեպքում որոշակի իրավական հիմքեր ձեռք բերեն Հայաստանի ու ՀՀ քաղաքացիների դեմ, այդ պատճառով շատ կարևոր է թույլ չտալ այդ արհեստական հիքերի ստեղծումը, ու ջերմուկցիները շատ ճիշտ են վարվում, որ շարունակուն են չթողնել որևէ տեսակի աշխատանքների վերսկսում Ամուլսարի տարածքում։

Կանադայի դատարան դիմած թուրքերի ցանկն այստեղ է։
Կարդացեք հոդվածն այդ մասին այս հղումով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել