Shantnews.am-ը գրում է․
ՌԴ լուսավորության նախարար Սերգեյ Կրավցովը հայտարարել է, որ ուսումնական տարին երկրում կսկսվի սեպտեմբերի 1-ին՝ ավանդական ձևով: Լուսավորության նախարարությունը մտադիր չէ դպրոցներում հեռավար ուսուցում անցկացնել, սակայն դրա որոշ հնարավորություններ կօգտագործվեն, հայտարարել է նախարարը:
РИА Новости գործակալության փոխանցմամբ՝ դպրոցներում ուսուցումը կազմակերպելու ժամանակ ՌԴ իշխանությունները կկիրառեն կորոնավիրուսի համավարակի ընթացքում միասնական քննություններ անցկացնելու փորձը:
Կրավցովի խոսքով` Ռուսաստանի մարզերում միասնական քննությունների անցկացումը կորոնավիրուսի նոր բռնկումների չի հանգեցրել:
Նյութի աղբյուր՝ https://www.shantnews.am/news/view/732436.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել