«Ազնիվ ու թավշյա» քաղաքապետի ֆանտազիան չունի սահմաններ․ շենքի ՀԻՄՔԵՐԻ կառուցման շինթույլտվություն է տրամադրում: Այդ եղանակով նա խուսափում է կամ շրջանցում շինարարության փորձաքննությունից, այն է՝ շինարարության շրջակա միջավայրի վրա ազդեցության ստուգումից, այդ թվում՝ անմիջական հարևաններին խոչընդոտելու արգելքից:
Շինթույլտվությունն էլ տալիս է մի կազմակերպության, որը երբեք չի զբաղվել շինարարությամբ: Չմոռանամ նշել, որ ոչ մի ներդրումային ծրագիր էլ չկա, բանկի հույսին շինարարություն է, ոչ մի սոցիալական խնդիր չի լուծվում, սովորական բիզնես է:
Երբ քաղաքը չի ունենում նորմալ զարգացման գլխավոր հատակագիծ, այսպիսի երևույթները երբեք չեն վերանալու:
Պարգևավճար տալու կարիքն էլ ոնց որ թե անցնում է, ամեն ինչ իր «նորմալ» հունով տեղն է ընկնում:
Պարգևավճար տալու կարիքն էլ ոնց որ թե անցնում է, ամեն ինչ իր «նորմալ» հունով տեղն է ընկնում:
Ո՞ւր էին նայում իմ համաքաղաքացիները, երբ 80 տոկոս ձայներով քաղաքը սկուտեղի վրա մատուցեցին միջին կարգի դերասանին:
Էդ ի՞նչ դարի խաբեություն էր, քանի որ դժվար թե այդքան երևանցիներ միաժամանակ չսիրեն իրենց քաղաքը:
Էդ ի՞նչ դարի խաբեություն էր, քանի որ դժվար թե այդքան երևանցիներ միաժամանակ չսիրեն իրենց քաղաքը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/profile.php?id=1327886913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել