1in.am-ը գրում է.
Իսպանիայի Գալիսիայի ինքնավար մարզում երեկ երեկոյան կործանված գնացքը շարժվել է շատ մեծ արագությամբ, որը, ըստ տարբեր տվյալների, կարող էր կազմել 100-140 կմ/ժ: Այս մասին գրում է իսպանական El Mundo պարբերականը:
Գալիսիայի կառավարության ներկայացուցիչ Սամուել Խուարեսն ասել է, որ վթարի պահին գնացքը շարժվել է 220 կմ/ժ արագությամբ, չնայած այդ հատվածում արագության առավելագույն թույլատրելի սահմանը 80 կմ/ժ-ն է:
Իսկ երկաթուղային RENFE ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ գնացքի արագությունը չի գերազանցել 180 կմ/ժ-ը, ինչը ևս զգալիորեն բարձր է նախատեսված թույլատրելիից:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/world_weurop_201604.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել