Հայ կնոջը, հայ տղամարդուն օրը ցերեկով կկանդալեն, բերման կենթարկեն, բոլորի աչքի առաջ նվաստացնելով կփռեն ասֆալտին, ինչ ա, թե դիմակ չեն դրել, իսկ Նիկոլի մերձավորներն առանց դիմակի, առանց սոցհեռավորության տժժում են օբյեկտներում՝ մնալով անպատիժ:

Նիկոլի իշխանության գալուն պես քաղաքի տարբեր անկյուններում կարելի է հանդիպել, օրինակ, ինչպես են հայ աղջիկներին կանդալում կամ, ասենք, հայ տղամարդուն փռում ասֆալտին դիմակ չդնելու համար ու տանում բաժին: Բայց բանից պարզվում է՝ կան «վերին արտի ցորեններ»։ Նմանատիպ կերպար է բոլորին հայտնի «Շիշ բռնողը»՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը: Սույն անձը Նիկոլի ամենամոտ, ամենամերձավորներից է, որը իր ծննդյան օրվանից սկսած ապրել ու գործում է Նիկոլի համար: Փաստորեն, դա նրան թույլ է տալիս, որ Սևանում գտնվող իր ափում առանց դիմակի, առանց որևէ կանոնի պահպանման կազմակերպի բազմամարդ միջոցառում կալյաններով, երգիչներով:

Պարոն պարետ, սա թքած ունի Ձեր ու Ձեր դրության որոշումների վրա:

Հիշեցման կարգով ասեմ, որ սրա զույգ եղբայրը հենց Նիկոլի խորհրդականն է, այսինքն՝ առանց Նիկոլի իմացության սա չէր կարող այսպես թփրտալ:

Պատկերն այսպիսն է. նմանատիպ միջոցառումներն արգելված են, ու ռեստորաններն ու սրճարաններն իրավունք չունեն կազմակերպելու նման միջոցառում, ու հենց դրա համար էլ մարդկանց գործերը վատ են: Բայց հետաքրքիրն այն է, որ Շիշ բռնողին պատկանող օբեկտն այս դրության ժամանակ լավ էլ գումար աշխատեց, ու շատ հավանական է՝ կիսվելով շեֆերի հետ, այսինքն՝ Նիկոլի մերձավորներն արտոնյալ են: Որոշ ժամանակ առաջ կալյան ունեցող օբյեկտների աշխատանքը կասեցրին, բայց Շիշ բռնողը հենց այդ նույն կալյաններով ծխում ու փչում էր: Հիմա գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչի՞ համար «հեղափոխություն» արեցիք։ Եթե չէ, ասեմ` դուք ձեզ դարձրիք տուգանքի մատերիալ, փոխարենը Շիշ բռնողին դարձրիք պատգամավոր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել