Քանի որ այս դեպքի մասին հարցեր եղան, իմ կարծիքը։
Կրկնավարակ կա ու կլինի, բայց դա այնքան ծավալուն չէ, որ ազդի իմունիզացված բարիերի ամրության վրա։
Մեկ ամսվա ընթացքում անձամբ գիտեմ կրկնավարակի մի քանի դեպքեր ու հենց բուժաշխատողների շրջանում։
Այս դեպքում առաջին վարակը եղել է առանց թոքաբորբի ու 40 օր անց առանց հակամարմինների։ Այսինքն՝ չի բացառում ու շատ հավանական է, որ առաջինը եղել է ոչ թե Կովիդ, այլ վիրուսի հայտնաբերման թեստի կեղծ դրական պատասխան։
Բոլոր ղեպքերում, եթե հաշվի առնենք, որ 25.000 ապաքինված մարդուց ընդամենը մի քանիսի մոտ է վաղ ժամկետի կրկնավարակը, ապա կհասկանանք, որ դրանով ոչինչ չի որոշվում։
Ինքս թույլ եմ տալիս, որ 25.000-ից մոտ 1000-ի մոտ կարող են լինել նման դեպքեր, բայց մնացած 24.000-ը որպես բարիեր աշխատում են։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել