Նորաձևությունը միջնադարում շատ արագ էր զարգանում ու փոփոխվում հատկապես կանանց համար: Ամենահետաքրքիրն այն է, որ հնարել էին կորսետ, որը կինը հագնելով դառնում էր արհեստականորեն հղի: 

Նորաձևության պատմությունը

Ամեն ինչ շատ պարզ էր. այդ ժամանակ կանայք շատ հաճախ ու արագ էին ծննդաբերում: Այդ շրջանի կանայք իրենց կյանքի մեծ մասը հղի են անցկացրել:

 

Ինչպե՞ս առաջացավ այն

Կանայք, ովքեր հղի չէին, սկսեցին կրել այնպիսի զգեստներ, ինչպիսին որ հագնում էին հղի կանայք: 15-րդ դարում հղիությունը շատ նորաձև էր: 

Իսկ դրա տարածման հեղինակը եկեղեցին էր: Երեխան համարվում էր Աստծո օրհնություն: Եթե Աստված քեզ երեխա չէր տալիս, ուրեմն քեզ հետ մի բան այն չէր: Այդ պատճառով էլ կանայք չէին ամաչում, հագնում էին հղիների համար նախատեսված լայն շորեր, իսկ այդ զգեստի տակ բարձ էին դնում և ձևացնում, թե հղի են:

 

Ինչո՞ւ դա տարօրինակ չէր համարվում

Մի՞թե տարօրինակ չէ, երբ կինը միշտ հղի է, բայց երեխա այդպես էլ չի ունենում: Այդ շրջանում երեխաների մահացության թիվը շատ բարձր էր, այդ պատճառով էլ ոչ մի հարց չէին տալիս: 

Մտացածին հղիության մասին հարցեր տալիս էին 15-րդ դարում: 17-րդ դարում այս թրենդը նորից հայտնվեց: Սակայն արդեն այդ ժամանակ դա դարձել էր ծիծաղի առարկա, և թրենդը երկար չգոյատևեց: Այդ ժամանակ բարձի փոխարեն կանայք կրում էին մետաղական հատուկ սարք, որը հղի կնոջ որովայն էր հիշեցնում: 


Երեխային սպասելը նորաձև էր: Նկարիչները արիստոկրատ կանանց նկարում էին հղիության վերջին ամիսներին: Բարեհաջող ծննդաբերության ժամանակ կինը ամուսնուն ժառանգ կպարգևեր, իսկ եթե երեխան չծնվեր, ապա դրանից կմնար միայն նկարի հիշողությունը: 

Միջնադարը հայտնի է իր տարօրինակություններով: Ինչքան շատ ենք ուսումնասիրում այդ ժամանակաշրջանի պատմությունը, այնքան ավելի շատ ենք զարմանում մարդու մտահղացումների վրա: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել