Կոչ եմ անում, որ որևէ մեկը դիմակ չկրի: Պարետը և Նիկոլ Փաշինյանը դիմակ կրելը դիտարկում են որպես բիզնես ծրագիր: Երբ դիմակ չեք կրում, ձեզ կարող են ձեռնաշղթա հագցնել, ասֆալտին փռել, Երևանի կենտրոնում և այլ վայրերում նվաստացնել և վերջում տուգանել 10.000 դրամով: Սա է այն իրականությունը, որտեղ դուք տուգանքի մատերիալ եք:
Սրան զուգահեռ իրականությունում պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով հայտնի է որպես Շիշ բռնող (ջրի շիշ), Սևանում կարող է փարթի անել, որտեղ բոլորն առանց դիմակի են, որտեղ տժժում են, երբ դրան զուգահեռ այլ քաղաքացիներ շոգին պետք է դիմակ կրեն:
Ոստիկանության աշխատակիցներին ասեք՝ եթե ինքնասիրություն ունեն, ապա թող ոչ մի քաղաքացու չմոտենան դիմակ չկրելու համար: Թե չէ ինչ-որ մեկը մի մեծ տանձս չի, որ իրեն ամեն ինչ կարելի է, իսկ մեզ՝ ոչ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել