«Հայկական ժամանակ»-ը գրում է.

Տեւական ժամանակ է՝ ինչ Գյումրիի քաղաքապետարանի մի շարք բաժիններում պետերի պարտականությունները կատարում են ոչ թե մրցութային կարգով հաղթած անձինք, այլ ուղղակի ժամանակավոր պաշտոնակատարները։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «Սա նշանակում է, որ համաձայն ՀՀ «Համայնքային ծառայության մասին» օրենքի՝ անհրաժեշտ է անցկացնել մրցույթ՝ բաժինների պետերին նշանակելու համար։ Այս պահին Գյումրիի քաղաքապետարանում կա բաժնի պետերի 18 թափուր տեղ, ինչի համար էլ այսօրվանից մինչեւ հուլիսի 26-ը կպայքարեն դիմում հանձնած ՀՀ քաղաքացիները։

Հայաստանում գործող կարգերին համաձայն, չի բացառվում, որ այսօր մեկնարկած մրցույթը նույնպես վերածվի ծանոթ-բարեկամներին աշխատանքի ընդունելու մեծ ակցիայի։ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, հիշեցնենք, քաղաքապետ դառնալուց հետո մեծ կադրային ջարդ իրականացրեց՝ ազատելով գործող աշխատակիցներին եւ իր մարդկանց նշանակելով։ Մրցույթը կարող է Բալասանյանին իր մյուս ծանոթներին աշխատանքի տեղավորելու շանս տալ...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել