Դերասանուհի Էմիլիա Քլարքին նկատել են նոր ընկերոջ հետ զբոսնելիս: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, «Game of Thrones» հեռուստասերիալի աստղը հարաբերությունների մեջ է ռեժիսորի օգնական Թոմ Թերների հետ:

Քլարքին և Թերներին առաջին անգամ են միասին տեսել: Հրապարակման համաձայն՝ աստղերին մոտ կանգնած անանուն աղբյուրը հաստատել է դերասանուհու և ռեժիսորի օգնականի միջև փոխհարաբերությունները: Նշվում է, որ Թերները երկար ժամանակ սիրահարված է Էմիլիային:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել