Մոսկվայում բնակվող ադրբեջանցի երգիչ Ասլան Ախմադովը դիմում է իր հայրենակիցներին և կոչ անում դադերեցնել բոլոր տեսակի պրովոկացիաները, նշելով որ տեղացի ադրբեջանցիներին այդ կոնֆլիկտները պետք չեն, դրանք պետք են Բաքվի իշխանություններին։ Նաև ներկայացնում է իր կյանքից օրինակներ, որտեղ նշում է որ երեկ վախեցել է խանութում ներկայանալ , որպես ադրբեջանցի, և մեկ օրնակ բերում, որ հայ տաքսու վարորդ է իրեն տեղափոխել, և բարեհաջող տեղ է հասցրել, ինչը ինքը գնահատում է և նշում , որ նա կարող էր տանել և վրեժխնդիր լինել այս օրերին տուժած իր եղբայների համար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել