Style.news.am-ը գրում է․

Ռեկորդային հոնորարը, որը երգչուհի Ալլա Պուգաչովան ստացել է կորպորատիվ միջոցառումներից մեկի ժամանակ ելույթ ունենալու համար, հասել է 400 հազար եվրոյի: Դրա չափը «Կոմսոմոլսկայա պրավդա»-յին տված հարցազրույցում բացահայտել է «РУ-КОНЦЕРТ»  ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Մորոզովը։

«Մեկ անգամ Պուգաչովային ռեկորդային գումար են վճարել՝ 400 հազար եվրո։ Նման բան ռուսական շոու-բիզնեսի պատմության մեջ այլեւս չի եղել», - պատմել է Մորոզովը։ Նրա խոսքով՝ կորպորատիվ միջոցառմանը Պուգաչովայի մասնակցությունը միջինում արժե մոտ 300-350 հազար եվրո:

Ընդ որում, նա նշել է, որ վերջին ժամանակներս կորոնավիրուսի համաճարակի հետեւանքով առաջացած ճգնաժամի ֆոնին երգչուհին կորպորատիվ ելույթ չի ունենում, քանի որ շատ քչերը կարող են իրենց թույլ տալ վճարել իրեն նման գումարներ: «Ալլա Բորիսովնան հիմա չի երգում կորպորատիվների ժամանալ, քանի որ բոլորը գիտեն, որ նրա հոնորարը շատ մեծ է, իսկ հիմա այն ժամանակները չեն, որ արտիստներին միլիոններով լողացնեն», — պարզաբանել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել