Չնայած այս 4 ամիսների ընթացքում չեմ դադարել խոսել դիմակների մասին , բայց այս վերջին օրերին , ամառվա տապին ,ավելի է սրվել դիմակների շուրջ վիճաբանությունները։
Չգիտեմ այլևս ինչպես բացատրել , որ ԲԱՑ տարածքներում դիմակների կրումը բավական ազդեցություն չունի համավարակի վրա , մի բան էլ ավելի է խորացնում մարդկանց մոտ տարատեսակ հիվանդություններ։Սակայն հիմա այդ մասին չեմ ուզում խոսել , քանի որ ես և իմ գործընկերները արդեն բազմիցս խոսել ենք դրա մասին ։ Ցանկացած մեկը , ով քչից շատից ունակ է վերլուծել այս ամենը , գիտի որ այս իշխանությունների համար օրենք խախտելը՝ մեկ բաժակ ջուր խմել է։ Դիմակահանդեսը , որին յուրաքանչյուրիս պարտադրում են մասնակցել , միայն մի բանի համար է՝ փակել մեր բերանները ։ Այլակարծությունը դարձել է դատապարտելի մեր երկրում ։ Իշխանությունները որքան կարելի է երկարացնում են արտակագ դրությունը , ինչը հակասում է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք ԻՆ , որը ընդունված է 2012 թվականի մարտի 21-ին.
ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ
Ուշադրություն դարձրեք Հոդված 5 ին և Հոդված 7- ի 5- րդ ենթակետին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել